Ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիան (1971 թվական), եղել է Սերգեյ Սլոնիմսկու աշակերտը։ Երկար տարիների ընթացքում կոմպոզիցիա է դասավանդել Ուրալի պետական կոնսերվատորիայում։
«Համլետ (դանիական) (ռուսական) կոմեդիա» Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական ակադեմիական թատրոնում, պրեմիերան եղել է 2008 թվականինոյեմբերի 14-ին։ Բեմադրող դիրիժոր` Ֆելիքս Կորոբով։ Բեմադրող ռեժիսոր` Ալեքսանդր Տիտել։ Բեմադրող նկարիչ` Էրնստ Գեյդեբրեխտ։ Տևողությունը` 2 ժամ 50 րոպե[2]։ Այդ ներկայացման համար Վլադիմիր Կոբեկինը «Կոմպոզիտորի լավագույն աշխատանք» անվանակարգում ստացել է «Ոսկե դիմակ» մրցանակը[3], իսկ Ալեքսանդր Տիտելը ստացել է «Լավագույն ռեժիսորի աշխատանք» անվանակարգում (2010 թվական)
«Մարգարիտա», Սարատովի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի բեմադրություն (2007 թվական, դիրիժոր` Յուրի Կոչնև, ռեժիսոր` Դ. Իսաիչև), Վլադիմիր Կոբեկինը «Կոմպոզիտորի լավագույն աշխատանք» անվանակարգում ստացել է «Ոսկե դիմակ» մրցանակը (2008 թվական)[3]
«Երջանիկ արքայազնը» (Ալեքսեյ Պարինի լիբրետոն ըստ Օսկար Ուայլդի հեքիաթի)
«Ծաղրածուն և արքան» (կոմպոզիտորի լիբրետոն ըստ Միշել դե Գելդերոդի պիեսի)
«Երիտասարդ Դավիթը»` Նովոսիբիրսկի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի բեմադրություն (1998 թվական, ռեժիսոր` Ալեքսեյ Չերնյակով, դիրիժոր` Անատոլի Լյուդմիլին, «Ոսկե դիմակ» մրցանակ 2000 թվականի համար)[3]
«Մարգարե»` տրիպտիխ ըստ Պուշկինի ստեղծագործությունների. «Դոն Գուան», «Խնջույք ժանտախտի ժամանակ» և «Բանաստեղծի կորուստը»։ Առաջին բեմադրությունը եղել է 1984 թվականինՍվերդլովսկու օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում։ Ռեժիսոր` Ալեքսանդր Տիտել, բեմադրող դիրիժոր` Եվգենի Բրաժնիկ, բեմադրող նկարիչներ` Յուրի Ուստինով, Էրնստ Գեյդեբրեխտ։ 1987 թվականին գաստրոլներից հետո Մոսկվայում ներկայացումը ստացել է ԽՍՀՄ Պետական մրցանակ։ Նրա դափնեկիրները եղել են Վլադիմիր Կոբեկինը, Ալեքսանդր Տիտելը, Եվգենի Բրաժնիկը, դերերի կատարողները եղել են Տատյանա Բոբրովիցկայան և Վալերի Տյումենցևը։
«Գարնանային ջրեր» (կոմպոզիտոր` Վլադիմիր Կոբեկին, լիբրետո` Վլադիմիր Կոբեկին և Կիրիլ Սիմոնով) Սարատովի օպերայի և բալետի ակադեմիական թատրոն (խորեոգրաֆ` Կիրիլ Սիմոնով, բեմադրող դիրիժոր` Յուրի Կոչնև, նկարիչներ` Եկատերինա Զլայա և Ալեքսանդր Բարմենկով, պրեմիերան կայացել է 2018 թվականիմայիսի 23-ին 31-րդ Սաբինովսկյան փառատոնի շրջանակներում)